
NOR ռադիոկայանին մունիցիպալիտետի բնակիչները ակտիվ կերպով տեսանյութեր են ուղարկում և պարբերաբար իրազեկում Նինոծմինդայի գյուղեր տանող ճանապարհների վիճակի մասին։
Ղուլալիս և Փ․Գոնդուրա գյուղեր տանող ճանապարհները փակ են։ Փ․Գոնդուրա գյուղից տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա քաղաք մեկնելու, բայց չեն կարող գնալ, քանի որ ճանապարհները փակ են։ Միայն բարձր ավտոմեքենաներն են կարողանում տեղաշարժվել, այն էլ՝ արտերի տարածքով։ Փ․Գոնդուրայից դեպի Մեծ Գոնդուրա գնալու համար, բնակիչների խոսքով, ոտքով են գնում։ Սամեբա և Փ․Խանչալի գյուղերից տեղեկացնում են, որ ճանապարհները փակ են։ Սաթխա գյուղի բնակիրչները նույնպես հայտնում են, որ Սաթխա գյուղի ճանապարհը վատ վիճակում է։
NOR-ը ճանապարհներին առկա իրավիճակի մասին տեղեկություն ստանալու համար առավոտյան դիմել էր Նինոծմինդայի քաղաքապետարան, այնտեղից հայտնել էին. <<Տեղեկությունը կհրապարակենք մեր էջում, որտեղից էլ կարող եք տեղեկանալ>>։
Ժամը 14։00 է և տեղեկություն չկա։ Ճանապարհները մնում են փակ։
Հավելենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղեր տանող ճանապարհները ևս վատ վիճակում են գտնվում, NOR ռադիոկայանին այդ մասին ահազանգում են նաև այնտեղի բնակիչները։
Տեսանյութը տրամադրել են Փ․Գոնդուրա գյուղից