Լարսը բաց է

Լարսը բաց է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի: Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։