Վերջերս վերանորոգված ճանապարհահատվածը 40 օրվա ընթացքում կրկին անմխիթար վիճակում է

Վերջերս վերանորոգված   ճանապարհահատվածը  40 օրվա  ընթացքում  կրկին անմխիթար վիճակում է

Մայիսի 7-ից “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը իրականացնում է Ախալքալաքի-Օրլովկա ճանապարհահատվածի վերանորոգչական աշխատանքներ: Ճանապարհն արդեն վերանորոգված է, իսկ որոշակի հատված նաև ասֆալտապատված է, սակայն ճանապարհի վերանորոգված հատվածը կրկին շարքից դուրս է եկել:

Ճանապարհին գոյացել են փոսեր և թմբիկներ, որոնք խանգարում են մեքենաների երթևեկությանը: Նման իրավիճակը առաջին հերթին պայմանավորված է անորակ աշխատանքների իրականացմամբ:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը վերանորոգվել է 2010թ. “Millennium Development” (“Հազարամյակի զարգացում”) նախագծով, սակայն ինչպես տեսնում ենք, այն 7 տարվա կյանք էլ չկարողացավ ունենալ` հայտնվելով անմխիթար վիճակում:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting