Աղետի զոհերի թիվն ավելացել է

Աղետի զոհերի թիվն ավելացել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ երկրի տարածքում մի քանի օր ինտենսիվ ձյան պատճառով մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա՝ միջազգային մայրուղիներն ու ներքին ճանապարհները մաքրելու համար։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձնահոսքի վտանգի, առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների առանձին հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։

Փետրվարի 24-ին Օզուրգեթիի Կոնճկաթի գյուղում միջին տարիքի տղամարդ է մահացել։ Նա օգնում էր իր հարևանին մաքրել իր տան ձյունածածկ տանիքը և փլուզման հետևանքով զոհվել էր։
Եվս երկու զոհ կա, որոնց անմիջական կապն աղետի հետ դեռ հաստատված չէ։
Փետրվարի 25-ին Քոբուլեթիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում իր տան մոտ տղամարդու սառած մարմին են գտել։
Փետրվարի 26-ին Օզուրգեթիի մունիցիպալիտետի Նաթանեբի համայնքի Ջափարեուլի գյուղում մահացել է Նոնա Կվաճանտիրաձեն։
Օզուրգեթիի Շրոմա գյուղում տներից մեկի տանիքից ձյունը մաքրելիս երիտասարդ է վիրավորվել: