Մահացել է բոլորի սիրելի ուսուցիչը. նրա 14-ամյա որդին չի կարողանում սգալ մոր կորուստը

Մահացել է բոլորի սիրելի ուսուցիչը. նրա 14-ամյա որդին չի կարողանում սգալ մոր կորուստը

Լանչխութի մունիցիպալիտետի Ճանճատի գյուղի բնակիչներն օգնություն են խնդրում։ Շատ տեղացիների խնդրանքը տարածվել է սոցիալական ցանցերում, և նրանք դեռ սպասում են կամավորների և կառավարության օգնությանը:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անուկա Օդիշելիձեն, կյանքից հեռացել է գյուղի սիրելի ուսուցչուհի Թամար Նինիձեն, և նրա տարեց մայրը, քույրը և 14-ամյա որդին դեռ չեն կարողանում սգալ իրենց հարազատի մահը։
Նրանք չեն կարողանում մի գյուղից գնալ մյուս գյուղ և հասնել հանգուցյալի տուն։

«Սիրված կնոջ՝ Թամար Նինիձեի մարմինը Լանչխութի շրջանի Ճանչատի գյուղում է։ Նա մաթեմատիկայի ուսուցիչ է, ում սիրում են բոլորը։ Տիկին Թամարը վատառողջ էր և ձյան առատ տեղումներից առաջ տեղափոխվել էր Բաթումիի կլինիկա, որտեղ, ցավոք, փետրվարի 24-ին մահացել էր։ Գյուղում արդեն 2 մետր ձյուն էր տեղացել, նրա տան ճանապարհը անանցանելի էր, տեղացի տղաները հաղթահարեցն այդ ճանապարհը և հազիվ հանգուցյալին տուն հասցրեցին։ Դեռ այն ժամանակ մենք խնդրեցինք, որ ճանապարհը մաքրվի, չմաքրվեց։ Տղաները մի կիլոմետր քայլեցին անանցանելի ճանապարհով »-ասաց համագյուղացիներից մեկը:

Թամար Նինիձեին ճանաչում են բոլորը Գուրիայի երեք շրջաններում՝ Լանչխութիում, Չոխատաուրիում, Օզուրգեթիում: Նա այնքան հայտնի ուսուցիչ էր, որ բոլորը նրան շատ էին սիրում։ Ստույգ տարիքը չգիտեմ, հավանաբար մոտ 55 տարեկան: Տանը կինը մենակ էր ապրում։ Ընտանիքի մյուս անդամները մի քանի օր է՝ չեն կարողանում հասնել Թամար Նինիձեի տուն։ Տիկին Թամարի միակ 14-ամյա երեխան տատիկի և մորաքրոջ հետ Օզուրգեթիի Նագոմարի գյուղում էր։ Այս ողբերգությունից հետո նրանք փորձում են հասնել այնտեղ, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով չեն կարողանում։ Մայրը տարեց է և չի կարողանում քայլել։

Որքան գիտեմ, նույնիսկ իրենց տան ճանապարհը բաց չի։ Նրանք ապրում են Նագոմարիում, որտեղ մինչև երկու մետր ձյուն է տեղում, և այնտեղից չեն կարողանում դուրս գալ։ Ճանչատիի ճանապարհն ընդհանրապես մաքրված չէ, մաքրված չէ նաև գերեզմանոց տանող ճանապարհը ։ Սա այնքան բարդ իրավիճակ է, և մենք օգնություն ենք խնդրում։ Մենք գրեցինք կամավորական խմբերին, և գուցե մեկը հայտնվի, ով կարող է օգնել այս ընտանիքին: Այսօր խոսեցի մարզպետի հետ, դեռ ժամը 9-ը չէր, ասաց, որ մեզ ուղարկած տրակտորը փչացել է, և հավանաբար մինչև կեսօր կսկսեն մաքրել ճանապարհը։ Ճանապարհների մաքրումը պետք է սկսվի հարևան գյուղերից, որպեսզի նրանք հասնեն մեզ։ Նախքան հուղարկավորության հարցը լուծելը, սգավորները պետք է կարողանան միասին լինեն և սգան հանգուցյալի կորուստը: