Բաց դիտահորի խնդրին կտրվի լուծում

Բաց դիտահորի խնդրին կտրվի լուծում

NOR ռադիոկայանին բնակիչները հայտնում են, որ Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բաց դիտահորը վտանգ է ներկայացնում, որի մեջ ընկել են ինչպես մեքենաներ, այնպես էլ մարդիկ։ Բնակիչները նշում են, որ այս խնդիրը հաճախ է ի հայտ գալիս, երբ ձյան շերտը ծածկում է դիտահորը, և մարդիկ չեն նկատում։

Այս հարցով մենք կապ հաստատեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի հետ։ Նրանք տեղեկացրին, որ հետևողական կլինեն այս խնդրին և շուտով կտան լուծում։

Երբ NOR ռադիոկայանը դիմում է Նինոծմինդայի ջրամատակարարման մասնաճյուղին, նրանք արագ արձագանքում են և խնդրին լուծում տալիս։