
«Մեր տունն այրվել է, հրշեջների գալուն հնարավորություն չկար, մենք մնացինք բաց երկնքի տակ»,- ասում է Օրթաբաթումի քաղաքացի Ուշանգի Մաչուտաձեն։ Նրա տունն այրվել է երեկ՝ փետրվարի 26-ին։
Օրթաբաթումի գյուղի ճանապարհը դեռ մաքրված չէ։ Սա Խելվաչաուրիի մունիցիպալիտետնն է։
«Հավանական է, որ կրակը բռնկվել է հոսանքի լարերց, հազիվ կարողացանք տանից դուրս գալ, ոչինչ փրկել չկարողացանք»- ասում է տան սեփականատերը։
Յոթ հոգանոց ընտանիք ենք, երկու փոքր երեխա ունենք, 88-ամյա պապիկ… Ոչ ոք չի եկել, մեր մասին ոչ ոք չի հարցրել, ոչ էլ քաղաքապետարանից են եկել։ Փրկարարները եկան և օգնեցին մեզ, սակայն հրշեջները չկարողացան գալ։ Ձյունը դեռ մեկուկես մետր նստած է։
«Մենք պատսպարվել ենք մեր զարմիկի մոտ, մեզ ամեն ինչ է պետք՝ հագուստ, սնունդ…»,- մեզ հետ զրույցում ասաց Ուշանգի Մաչուտաձեն։