Վահան Արոյանի նախաձեռնությամբ Հեշտիայում Ֆուտբոլային մրցաշար է անցկացվում

Վահան Արոյանի նախաձեռնությամբ Հեշտիայում Ֆուտբոլային մրցաշար է անցկացվում

Փետրվարի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում մեկնարկեց մինի ֆուտբոլի շրջանային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին ինչպես Նինոծմինդայի մունիցիպալիտետի, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի թիմերը։ Ֆուտբոլային առաջնությանը հրավիրված է եղել 16 թիմ, սակայն ընդհանուր առմամբ մասնակցել է 8 թիմ։

Առաջնությունը կազմակերպվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի նախաձեռնությամբ։

NOR ռադիոկայանը հեռախոսազրույց ունեցավ Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչ Մարտին Արոյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ գյուղի բոլոր երիտասարդները օգնել են և մասնակցություն են ունեցել մրցաշարի կազմակերպման հարցում․

«Այսօր մրցեցին Հեշտիա-Մեծ խանչալի, Սպասովկա-Սաթխա, Ղաուրմա-Մուրջախեթ, Փոկա և Հեշտիայի երկրորդ թիմերը։ Եզրափակիչ դուրս եկան և երրորդ տեղի համար կպայքարեն Փոկա և Սպասովկա թիմերը, իսկ երկրորդ և առաջին տեղի համար կմրցեն Հեշտիայի և Մուրջախեթի թիմերը, որը տեղի կունենա վաղը` փետրվարի 28-ին»,- ասաց Մարտին Արոյանը։

Նա նաև հավելեց, որ այս տարի անցած տարիների համեմատ երիտասարդները ավելի պասիվ են.

«Լինելով երկար տարիներ սպորտի և ֆուտբոլի ասպարեզում՝ նկատում եմ, որ այս տարի անցած տարիների համեմատ ավելի ցածր է ֆուտբոլի առաջընթացը, քանի որ նախկինում թե՛ երկրպագուները, թե՛ հրավիրված թիմերը ավելի ակտիվ էին, իսկ հիմա եթե հրավիրում ես թիմերին, ցավոք սրտի հրաժարվում են մասնակցել՝ փնտրելով պատճառաբանություններ»։

Մարտին Արոյանը իր և Հեշտիայի թիմի անդամների անունից շնորհակալություն է հայտնում Վահան Արոյանին, քանի որ թե՛ նախաձեռնությունը, թե՛ ֆինանսավորումը նրա կողմից է։

Մեզ հետ զրույցի ավարտին Արոյանը հորդորեց երիտասարդներին թեկուզ և չհաղթեն, մասնակցեն սպորտային մրցաշարերի և առողջ ապրելակերպ վարեն։

Վաղը փետրվարի 28-ին խաղի ավարտին մասնակցող թիմերին կտրվի գավաթներ և մեդալներ։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Վահան Արոյանի նախաձեռնությամբ Հեշտիայում Ֆուտբոլային մրցաշար տեղի ունեցավ