Գորելովկա գյուղում 80-ամյա կինը հարձակման է ենթարկվել

Գորելովկա գյուղում 80-ամյա կինը հարձակման է ենթարկվել

Հունիսի 18-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Գորելովկա գյուղում 40-ամյա տղամարդը (Թամազ Խ.) մտել է նույն գյուղի բնակչուհի 80-ամյա Ագաֆիա Կ.-ի տուն և բռնության ենթարկել նրան:

80-ամյա կինը այդ պահին տանը մենակ է եղել, նրա որդին աշխատանքի է գտնվել:

“Երեկոյան ժամը 9-ի կողմերն էր, երբ հարբած տղամարդը տուն մտավ և հարձակվեց ինձ վրա: Ես հազիվ կարողացա նրա ձեռքից ազատվել: Այժմ կողմնային հատվածներում ցավեր ունեմ, նաև ոտքս է ուռել”,- մեզ հետ զրույցում նշեց տուժած կինը:

Որդին պատմեց, որ երբ երեկոյան տուն է վերադարձել աշխատանքից, մորը տեսել է անկողնում պառկած՝ լաց լինելիս: Պատահածի մասին տեղեկանալով` որդին հաջորդ օրը դիմել է ոստիկանություն: Որդին մեզ պատմեց, որ ինքն ու Թամազը ծանոթներ են եղել և ինքը երբեմն հյուր է գնացել նրան: Որդին ավելացրեց նաև, որ Թամազը աշխատում է դպրոցում:

Գյուղացիներն էլ իրենց հերթին մեզ պատմեցին, որ տեղի ունեցածը նրանց շոկի մեջ է գցել: Բոլոր հարևանները ահաբեկված են և վախենում են դռները բաց թողնել և գիշերը փողոց դուրս գալ:

Նշենք, որ համագյուղացիները, ովքեր պատասխանեցին մեր հարցերին, չուզեցին իրենց անունը նշել: Մեր նկարահանող խումբը եղավ Թամազի տան մոտ, սակայն դուռը ոչ ոք չբացեց, իսկ աշխատանքի վայրում չգիտեին նրա գտնվելու վայրը:

Համագյուղացիները նշեցին նաև, որ Թամազը արդեն յոթ տարի է ապրում է Գորելովկայում և աշխատում է դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

Տեղեկանալու համար արդյոք հարուցվել է քրեական գործ տեղի ունեցածի վերաբերյալ, մենք զանգահարեցինք Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ տարվում է քննություն բռնության փաստի շուրջ Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն:

Նշանակված է փորձաքննություն:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting