Վրաստանում ուժեղ սառնամանիքներ են սպասվում

Վրաստանում ուժեղ սառնամանիքներ են սպասվում

Փետրվարի 28-ին, մարտի 1-ին և 2-ին Վրաստանում գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում՝ Արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում մինչև -5, -10 աստիճան, Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում՝ -7, -12, երկրի լեռնային շրջաններում մինչև -13, -18, բարձրլեռնային գոտում՝ -18, -23 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ճանապարհներին պահպանվում են բարդ օդերևութաբանական պայմաններ՝ ճանապարհների մերկասառույց, սառցակալած էլեկտրահաղորդման գծեր և ձնահյուսի վտանգ երկրի բարձր լեռնային շրջաններում։

Առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, տեղ-տեղ մերկասառույցի և ավտոճանապարհների առանձին հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։ Կոլխիդյան հարթավայրում օդի ջերմաստիճանի անկումը (գիշերը մինչև -5, -10 աստիճան) կարող է վնաս հասցնել ցիտրուսային մշակաբույսերին (ռիսկի բարձր մակարդակ):



Opinion, pooling and voting