Մարգվելաշվիլին կոչ է անում խորհրդարանին չընդունել Սահմանադրական փոփոխությունները

Մարգվելաշվիլին կոչ է անում խորհրդարանին չընդունել Սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանին կոչ է անում արագացված կերպով չընդունել «համաձայնության չբերված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը»:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը խորհրդարանին առաջարկ է արել՝ մշակել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ:

«Խորհրդարանի նիստից հրաժարվելը քաղաքական ենթատեքստ ունի: Կոչ եմ անում Խորհրդարանին արագացված կերպով չընդունել անհամաձայնեցված փոփոխությունները: Միասին ստեղծենք մի նոր փաստաթուղթ, որը հիմնված կլինի շահագրգիռ կողմերի միջև կոնսեսունսի, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների վրա: Վրացական ժողովրդավարության համար խնդիրներ մի ստեղծեք»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նյութի աղբյուր՝ http://www.aliq.ge



Opinion, pooling and voting