Վատիկանը հայտնել է Պապի վիճակի բարելավման մասին

Վատիկանը հայտնել է Պապի վիճակի բարելավման մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վերջին 24 ժամվա ընթացքում բարելավվել է, սակայն բժիշկները դեռ ձեռնպահ են մնում կանխատեսումներ անելուց։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Հռոմի պապի կլինիկական վիճակն շարունակում է բարելավվել: … Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ վերջնական կանխատեսման համար անհրաժեշտ է, որ նրա վիճակը կայուն մնա ևս մի քանի օր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսը օրվա առաջին կեսին անցել է բժշկան հետազոտություններ: Օրվա երկրորդ կեսին նա «մեկուսացել է աղոթքի համար», հետո «շարունակել է իր աշխատանքային գործունեությունը»։

88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է: