
Քամու, բքի և ձյան առատ տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր տանող ճամնապարհատվածներ փակ էին, որոշները՝ դժվարանցանելի։
Փակ էին նաև գյուղամիջյան ճանապարհները։ Այս մասին լուսաբանելու համար NOR ռադիոկայան էին դիմում և ահազանգում մունիցիպալիտետի տարբեր գյուղերի բնակիչներ:
Այսօր՝ Նինոծմինդայի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մունիցիպալիտետում և մունիցիպալիտետի գյուղերում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ։ Մաքրվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ՝ գյուղամիջյան ճանապարհները։