Փոքր Խորենիա գյուղի բնակիչները ցանկանում են գիշերային լուսավորում ունենալ

Փոքր Խորենիա գյուղի  բնակիչները ցանկանում են գիշերային լուսավորում ունենալ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խորենիա գյուղում ապրում են 20 ընտանիք:

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Բնակիչները մտահոգված են, որ իրենց գյուղը լինելով ծայրամասային գյուղ մշտապես անտեսվում է ենթակառուցվածքային զարգացման տեսանկյունից: Գյուղացիները մասնավորապես բողոքում են, որ իրենց գյուղում չի անցկացվում գիշերային լուսավորում և գիշերը դժվար է փողոց դուրս գալ:

՛՛Մենք մեղք չունենք, որ մեր գյուղը փոքր է և քիչ մարդիկ են ապրում՛՛,- բողոքեց բնակիչ Սիմոն Մելտոնյանը:

Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Ժորա Կարապետյանը



Opinion, pooling and voting