
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում էթիլային սպիրտից թունավորման հետեւանքով 19 մարդ է մահացել։ Նախկին տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 22-23-ը Բաքվի Սաբունչու շրջանում մահացել է 15 մարդ, թեև զոհերի թիվն աճել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անփութության մեղադրանքով, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան։
Փորձագետների նախնական եզրակացության համաձայն՝ տուժածներն օգտագործել են 75-ից 95 տոկոս ալկոհոլ պարունակող ըմպելիք։
«Դեպքի վայրից հայտնաբերվել են դատարկ շշեր և այլ ապացույցներ»,- հայտնել են Բաքվի գլխավոր դատախազությունից։