Հեշտիայի առաջին թիմը հաղթեց ֆուտբոլային մրցաշարում

Հեշտիայի առաջին թիմը հաղթեց ֆուտբոլային մրցաշարում

Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։

Եզրափակիչ փուլում մրցում էին Հեշտիայի երկու թիմերը, Ղաուրմայի և Մուրջախեթի թիմերը։ Հաղթող ճանաչվեց Հեշտիայի առաջին թիմը՝ գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը 10-9 հաշվով պարտության մատնելով Մուրջախեթի թիմին , երկրորդ տեղը գրավեց Մուրջախեթի թիմը, իսկ երրորդ տեղում էր Հեշտիայի երկրորդ թիմը։ Բոլոր մասնակից թիմերը արժանացան մեդալների և գավաթների։ Փուտբոլային խաղին ներկա էր նաև Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։

Նշենք, որ ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանն էր։ Մրցաշարը կազմակերպվել էր, որպեսզի երիտասարդներն ավելի ակտիվորոն ներգրավվեն սպորտային կյանքին։

Նշենք նաև, որ երեկ՝ փետրվարի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում մեկնարկել էր մինի ֆուտբոլի շրջանային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին ինչպես Նինոծմինդայի մունիցիպալիտետի, այնպես էլ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի թիմերը։ Ֆուտբոլային առաջնությանը հրավիրված է եղել 16 թիմ, սակայն ընդհանուր առմամբ մասնակցել է 8 թիմ։

Մարտին Արոյանը իր և Հեշտիայի թիմի անդամների անունից շնորհակալություն է հայտնում Վահան Արոյանին, քանի որ թե՛ նախաձեռնությունը, թե՛ ֆինանսավորումը նրա կողմից է։

Դիտեք տեսանյութը․

Լսսեք նաև աուդիոնյութը․

Radio NOR · Հեշտիայի առաջին ֆուտբոլային թիմը հաղթեց ֆուտբոլային մրցաշարում

Վահան Արոյանի նախաձեռնությամբ Հեշտիայում Ֆուտբոլային մրցաշար է անցկացվում

Ֆոտոշարք․