3 հարց Աավագանու հերթական նիստում

3 հարց  Աավագանու հերթական նիստում

Այսօր՝ փետրվարի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ հերթական նիստը։ Նիստում քննարկվեց երեք հարց։

Առաջին հարցը վերաբերվում էր քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության մեջ նոր հաստիք ընդունելուն։

NOR ռադիոկայանի հետ զրույցում Վահան Արոյանը նշեց, որ նոր հաստիք ընդունելու որոշումը անհրաժեշտ էր, քանի որ ծառայությունը շատ ծանրաբեռնված է, և մասնագետների կարիք կա։ Նրանք մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանին, ու ընդհանուր համաձայնության գալով, որոշվել է ընդունել նոր հաստիք։

Երկրորդ հարցը Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում պետական և սեփականության մեջ առկա ոչ գյուղատնտեսական նշանակության հողի նորմատիվ գնի որոշման մասին էր։ Այս մասով Սակրեբուլոյի նախագահը նշեց, որ ամեն ինչ նույնն է, և ոչ մի փոփոխություն չկա։

Երրորդ հարցը վերաբերվում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածաշրջանային նախագծերի ֆոնդից ֆինանսավորվելիք և իրականացվելիք նախագծերին, ներկայացված նախագծային առաջարկներին հավանություն տալուն։

«Քաղաքապետարանը ներկայացրել է վեց նախագիծ, սակայն կա հավանականություն, որ դրանք չֆինանսավորվեն։ Բայց, եթե ֆինանսավորում տրամադրվի, նախագծերը կուղարկվեն քաղաքապետարանի կողմից նախարարություն՝ պահանջի կարգով, որպեսզի ավելացված ֆինանսական միջոցների դեպքում հնարավոր լինի իրականացնել դրանց ֆինանսավորումը»,-երրորդ հարցը մեկնաբանելիս ասաց Վահան Արոյանը։

Բոլոր երեք հարցերը ընդունվեցին միաձայն նիստի օրակարգում։