Խստացվում է ապօրինի ծառահատումների պատասխանատվությունը

Խստացվում է ապօրինի ծառահատումների պատասխանատվությունը

Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը քննարկել է Վրաստանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նինո Թանդիլաշվիլիի խոսքով՝ օրինագիծը նպատակ ունի խստացնել փայտանյութի ապօրինի օգտագործման պատասխանատվությունը։

«Փայտանյութի ապօրինի օգտագործման վերաբերյալ նախարարության կողմից բացահայտված փաստերը դեռ բարձր մակարդակի վրա են, ինչը պահանջում է պետության կողմից ավելի խիստ պատասխան միջոցներ», – ասել է Նինո Թանդիլաշվիլին։

Նրա խոսքով, ապօրինի հիմնված սղոցարանների վիճակագրությունը սարսափելի է. Ուստի մինչև 1 տարի ազատազրկման փոխարեն նման արտադրամաս կազմակերպելու համար պատասխանատվությունը սահմանվում է 1-ից 3 տարի ժամկետով, իսկ նույն արարքը կրկնակի կատարելու դեպքում՝ 1-ից 2 տարի ազատազրկման ժամկետը փոխարինվում է 3-ից 5 տարի ժամկետով։

Խստացվում է պատասխանատվությունը նաեւ խոշոր չափերի գերանների ապօրինի տեղափոխման համար, որի համար կրկնվելու դեպքում անձը կենթարկվի ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվության՝ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրինագծին։