Գորելովկա գյուղում գազաֆիկացման բացակայության պատճառով բնակիչները տարվա այս ժամանակահատվածում ակտիվ կերպով սկսում են ձմռան համար վառելիք նախապատրաստել:
Վառելիքը նախատեսված է վառարանների համար և ժողովրդի մեջ հայտնի է որպես աթար (չորացրած անասնակու): Վերջին տարիներին աթարի պատրաստման եղանակը փոխվել է: Աթար ստանալու համար սկզբում ճնշման արդյունքում անասնակուից հեռացնում են ջրային մասը և պատրաստում քառակուսիներ: Ներկայումս աթարը պատրաստում են հատուկ ինքնաշեն տեխնիկայի օգնությամբ, որը միացնում են տրակտորին:
Մի քանի օր չորանալուց հետո այն կարելի է օգտագործել որպես վառելիք վառարանների և թոնիրների համար:
Մանրամասները դիտեք ստորև տեղադրված տեսանյութում:
Գարուշ Արզումանյան