
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաման է ստորագրել ԱՊՀ-ի հետ գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին երկրի համաձայնագրի դադարեցման մասին։
Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն պարտավոր է անհապաղ տեղեկացնել երկրի նախագահին ու խորհրդարանին, ինչպես նաև ԱՊՀ-ի ղեկավար մարմնին համաձայնագրի դադարեցման մասին։
Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 26-ին։ Այն ուղղված է ԱՊՀ անդամ երկրների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ նախագծերի և հետազոտությունների խթանմանը։
Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ից 2009 թվականին, սակայն շարունակել է մասնակցել որոշ համաձայնագրերի։ 2024 թվականի հոկտեմբերին ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարեց, որ Վրաստանը պահպանել է իր մասնակցությունը կազմակերպության շրջանակներում տնտեսական ոլորտում հարաբերությունները կարգավորող 34 համաձայնագրերին։ newsgeorgia.ge