Լեհաստանում օրենքը խախտած Վրաստանի քաղաքացիները կարտաքսվեն երկրից

Լեհաստանում օրենքը խախտած Վրաստանի քաղաքացիները կարտաքսվեն երկրից

Լեհաստանում օրենքը խախտած Վրաստանի քաղաքացիները կվտարվեն երկրից։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Լեհաստանում կալանավորված օտարերկրյա հանցագործների արտաքսումը իրենց ծագման երկրներ, այդ թվում՝ Վրաստան, տեղի կունենա մարտի առաջին շաբաթվա ընթացքում։

Ըստ Լեհաստանի վարչապետի՝ արտաքսման համար անհրաժեշտ է համաձայնություն այն երկրների հետ, ուր պետք է ուղարկվեն կալանավորված օտարերկրացիները՝ «հանցագործները, ովքեր Լեհաստանում ապրելու միջոց են գտել՝ խախտելով օրենքը»։

Դոնալդ Տուսկի խոսքով՝ «խոսքը վրացական ավազակախմբերի մասին է, որոնք շատ ակտիվ են Լեհաստանում»։

1tv.ge