ՃՊՏ Նինոծմինդա քաղաքում

ՃՊՏ Նինոծմինդա քաղաքում

Այսօր՝ մարտի 2-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքի կենտրոնական մասում։ Ախալքալաքից շարժվող բեռնատարը բախվել է Opel-ին.

Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները` պարզելու համար դեպքի հանգամանքները։

Վթարի հատվածում երթեւեկությունը մասամբ խափանված է: