Փոքր Արագյալ գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղամիջյան ճանապարհը անանցանելի է մեքենաների համար, ինչն էլ իր հերթին էլ ավելի է դժվարացնում իրենց կյանքը:
Նինոծմինդայից Մեծ Արագյալ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատված է, սակայն Մեծ Արագյալ գյուղից Փոքր Արագյալ գյուղ տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Բնակիչների խոսքով՝ հորդառատ անձրևները էլ ավելի փչացրել ճանապարհը, իրավիճակն այնպիսին է, որ երբեմն տաքսիների վարորդներն էլ հրաժարվում այդ ճանապարհով ուղևորներ փոխադրել:
՛՛Ճանապարհին մեծ փոսեր են գոյացել, ամենուրեք լճակներ են, ցեխ, կարելի է ասել նաև ճահիճ՛՛,- նշեց գյուղի բնակիչներից մեկը:
Փոքր Արագյալ գյուղը չունի նաև գիշերային լուսավորում, սակայն այս խնդիրը մոտ ապագայում կլուծվի:
Հիշեցնենք, որ այս տարի գիշերային լուսավորում կունենան բացի Փոքր Արագյալ գյուղից, նաև Ուչմանա, Ղաուրմա, Թորիա, Փոքր Խանչալի, Կաթնատու և Օրլովկա գյուղերը:
Բորիս Ղարսլյան