
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Ուկրաինային հարյուր միլիարդավոր եվրոյի ֆինանսավորումը մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է La Tribune թերթին տված հարցազրույցում։
«Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունն ու տալ Եվրահանձնաժողովին մանդատ՝ հնարավորինս արագ սկսելու լայնածավալ համաֆինանսավորում, քանի որ մեր անվտանգությունը վտանգված է», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ նշելով որ մարտի 6-ի գագաթնաժողովը շատ կարևոր է: