Նինոծմինդայում բնակիչները բարեմաղթանքներ են հղում մայրության օրվա կապակցությամբ

Նինոծմինդայում բնակիչները  բարեմաղթանքներ են հղում մայրության օրվա կապակցությամբ

Վրաստանում այսօր` մարտի 3-ին, նշվում է Մայրության օրը: Սա պետական ​​տոն է և ոչ աշխատանքային օր:

Այսօր Մայրության տոնի կապակցությամբ Նինոծմինդայում NOR ռադիոկայանը լսեց բնակիչների բարեմաղթանքները՝ ուղղված մայրերրին և կանանց։

NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը նույնպես շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով երջանկություն, սեր և առողջություն:

Բարեմաղթանքները աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդայում բնակիչները բարեմաղթանքներ են հղում մայրության օրվա առիթով

Նշենք որ, Մայրության տոնը Վրաստանում սահմանվել է 1991 թվականին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ։ Այս տոնը պետք է փոխարիներ Կանանց միջազգային օրվան, քանի որ այդ ժամանակ չեղարկվել էր մարտի 8-ի տոնակատարությունը։

Որոշ ժամանակ անց` Էդուարդ Շևարդնաձեի նախագահության շրջանում, մարտի 8-ը Վրաստանում կրկին դարձավ տոն՝ Կանանց միջազգային օր։ Դրանից հետո Վրաստանը նշում է և՛ մարտի 3-ը, և՛ մարտի 8-ը։