11-րդ դասարանցիների համար քննություններն ավարտվեցին

11-րդ դասարանցիների համար քննություններն ավարտվեցին

Հունիսի 22-ին ավարտվեցին Վրաստանի հանրային դպրոցների 11-րդ դասարանցիների ավարտական քննությունները:

Հունիսի 19-22-ը 11-րդ դասարանցիները քննություն հանձնեցին հետևյալ 4 առարկաներից՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա: Կրթության և գիտության նախարարությունը հնարավորություն է ընձեռում այն աշակերտներին, ովքեր ավարտում են 11-րդ դասարանը և փոխադրվում 12-րդ դասարան, 8-ի փոխարեն քննություն հանձնել 3 առարկայից: Նախարարությունը դրանով հեշտացնում է ավարտական քննությունների հանձնումը:

Քննությունների հանձնումը անցկացվում է համակարգչային համակարգով: Համաձայն կանոնների՝ եթե աշակերտը չի կարողանում այդ տարի հանձնել նշված քնննությունները, ապա այդ առարկաներից կրկին քննություն պետք է հանձնի հաջորդ տարի մյուս ավարտական քննությունների հետ միասին:

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում նշված քննությունները հաջողությամբ կարողացան հանձնել 12 աշակերտ:

Մանրամասների մասին խոսեցինք թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանի հետ.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting