
Ըստ տեղեկությսն՝ հացի որոշ տեսակների գինը վաճառատներում կբարձրանա 10 թեթրիով։ Խոսքը երեք տեսակի սպիտակ հացի մասին է՝ 410 գրամանոց, 530 գրամանոց և նույն քաշի կտրտած հաց։ Որոշ ցանցային սուպերմարկետներ արդեն տեղեկացվել են գնային փոփոխությունների մասին։
BusinessPressNews-ի հետ զրույցում Մանրածախ առևտրի ասոցիացիայի խորհրդի նախագահ Սոփո Քաշակաշվիլին նշել է, որ կոնկրետ ձեռնարկությունների համար գների փոփոխությունը 11-16 տոկոսի սահմաններում է։ Սպառողները մարտի 5-ից կնկատեն սպիտակ հացի թանկացումը:
Վրաստանի հացարտադրողների միության նախագահ Մալխազ Դոլիձեն էլ նշել է, որ գնի փոփոխության պատճառը կարող են լինել համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացումը և փաթեթավորման նյութերի գնի փոփոխությունը, ինչը որոշակի հաց արտադրողներին ստիպել է ճշգրտել գները։