
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի, հայտնում է Vatican News-ը:
Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա: Պոնտիֆիկոսը չի ջերմում: Այնուհանդերձ, հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը, բժիշկների կանխատեսումը «զգուշավոր» է մնում:
Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ: