
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհին առկա են խոշոր փոսեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։
NOR ռադիոկայանի հետ զրույցում բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին, որ այս փոսերի առկայությունը ֆինանսապես անդրադառնում է նրանց վրա․ «Փոսերի առկայությունը շատ մեծ վնաս է մեզ պատճառում, տեխզննում անցնում ես, մի շաբաթ վարում ես, կոտրվում են մեքենայի մասերը, նորից գնում ենք տեխզննման»,-նշեց բնակիչը հավելելով, որ մեքենայի մասերն ել իրենց հերթին շատ թանկ են։
Նշենք, որ NOR ռադիոն բազմիցս դիմել է ճանապարհային վարչություն՝ տեղեկանալու այս խնդրի լուծման համար նախատեսված աշխատանքների մասին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Այսօր կրկին փորձեցինք կապ հաստատել ճանապարհային վարչության հետ, սակայն կրկին չհաջողվեց։
Հավելենք, որ Նինոծմինդայում հիմնական երթևեկությունը տեղի է ունենում Ազատության փողոցով, որտեղ բազմաթիվ բեռնատարներ շարժվում են դեպի Հայաստան և հակառակը՝ Հայաստանից Վրաստան և 2022 թվականից ճանապարհօգտագործմանը վճարում են 350 լարի։