Նինոծմինդայում հացի գինը կթանկանա՞

Նինոծմինդայում հացի գինը կթանկանա՞

Վերջին օրերին պտտվող լուրերի համաձայն, ամբողջ Վրաստանում որոշ հացատեսակների գները կբարձրանան, թանկացումները կլինի 10 թեթրիով։

Այսօր՝ մարտի 4-ին ռադիոկայանը պարզելու համար արդյոք Նինոծմինդայում նկատվում է հացի գնաճ, թե ոչ, այցելեցինք հացի փռեր և խանութներ, ինչպես նաև շրջեցինք Նինոծմինադայով իմանալու բնակիչների կարծիքները, թե արդյոք տեղյակ են հացի սպասվող գնաճի մասին, թե ոչ։

Ոմանք անտեղյակ էին, ոմանք խուսափեցին պատասխանելուց, ոմանք էլ նշեցին, որ եթե թանկանա, ապա ոչ ոք ոչինչ չի կարող անել։

Ինչպես տեղեկացանք հացի փռերից, հացի գները և ալյուրի գինը նույնն են մնացել և դեռ չեն բարձրացել, ալյուրը գնում են նախկին գնով, խանութներից նույնպես ճշտեցինք, որ հացի գնի բարձրացում չի նկատվում։

Բնակիչների կարծիքները աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդայում հացի գինը կթանկանա թե ոչ

Ինչպես նշել է Վրաստանի հացարտադրողների միության նախագահ Մալխազ Դոլիձեն, գնի փոփոխության պատճառը կարող են լինել համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացումը և փաթեթավորման նյութերի գնի փոփոխությունը, ինչը որոշակի հաց արտադրողներին ստիպել է ճշգրտել գները։