Ժդանովական գյուղում շատացել են օձերը: Օձերի բազմացման թիրախ է դարձել ոչ միայն Ժդանովական գյուղը, այլ նաեւ հարակից գյուղերը:
Վերջին երեք տարիներին նկատվում է լորտու դասին պատկանող օձերի արագ բազմացում: Դրան նպաստում են բնակլիմայական հարմար պայմանները, հատկապես խոնավությունը, որի առկայության պատճառն են անձրևներն ու մոտակայքում գտնվող լիճը: Սողունները այնքան են հարմարվել այդ պայմաններին, որ նույնիսկ սկսել են բնակվել տների բակերում և հաճախ էլ ներխուժում են մարդկանց տներ: Չնայած լորտուները անվնաս են, սակայն միևնույնն է օձերն իրենք իրենցից արդեն սարսափ են ներկայացնում:
Արկադի Սիմոնյան