Թորիա գյուղում կայացավ թենիսի մրցաշար

Թորիա գյուղում կայացավ թենիսի մրցաշար

Մարտի՝ 1, 2, 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի մարզադահլիճում անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ։ Մրցույթը կազմակերպվել էր մեծահասակների սեղանի թենիսի հաղթող Կարո Պետրոսյանի կողմից։

Մրցումներն անցկացվեցին է երկու տարիքային խմբով՝ 2009 թվականի ծնվածների և 2010 թվականի ծնվածների միջև, մրցմանը մասնակցել են մոտավորապես 40 հոգի։

Եզրափակիչ խաղը տեղի է ունեցել մարտի 3-ին, 2009 թվականի ծնվածների և ավելի մեծ տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Կարո Պետրոսյանը, երկրորդ տեղը՝ Աղասի Անտոնյանը, երրորդ տեղում էր Արտյուշ Մալխասյանը։

Մինչև 2010 թվականի ծնված խաղացողներից առաջին տեղում էր Արտյուշ Մալխասյանը, երկրորդ տեղում՝ Արսեն Պետրոսյանը, իսկ երրորդ տեղում Սեյրան Խորշիկյանը։

Հաղթող մասնակիցները բարերար Աշոտ Նորսոյանի կողմից պարգևատրվել են թենիսի վահանակներով, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից պագևատրվեցին մեդալներով և գավաթներով։

Մարզադպրոցի սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց Թորիա գյուղի դպրոցի տնօրինությանը և սպորտի մասնագետ Հովսեփ Սեխլյանին, որ միշտ օգնում է իրեն գյուղում կազմակերպել և զարգացնել սեղանի թենիսը։

Մրցումներից հետո հաղթող մասնակիցները ընկերական և ուսուցողական խաղ ունեցան Օրոջալար գյուղի ավելի փորձառու խաղացողների հետ,- ասաց մարզիչ Աշոտ Սողոյանը։

Նշենք նաև, որ մարտի 29-ին Նինոծմինդայի մարզադպրոցում տեղի կունենա Սամցխե Ջավախեթիի առաջնություն, որտեղ կարող են մասնակցել այս մրցման ուժեղագույն թենիսիստները։

Դիտել տեսանյութը․