
Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։
«Ես չգիտեմ, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը լրջորեն մեկնաբանել, այս դեպքում ուկրաինական իշխանություններն անցել են անլուրջության բոլոր սահմանները:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ուկրաինայի իշխանություններն ուղղակիորեն երկրորդ ճակատ էին պահանջում Վրաստանից։ Դա արել է, օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, դա արել է նախագահի գլխավոր խորհրդական Միխայիլ Պոդոլյակը»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ուկրաինայի սպորտի նախարարության որոշումը։