Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խորենիա գյուղում ապրում են 20 ընտանիք։
Գյուղը մունիցիպալիտետի ծայրամասային գյուղերից է, որտեղ բնակչությունը զբաղվում է հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղը շատ հիմնախնդիրներ ունի:
Մասնավորապես գյուղը չունի գիշերային լուսավորում, Մշակույթի կենտրոն, մանկապարտեզ, վերանորոգման կարիք ունի գյուղամիջյան ջրի խողովակը:
Հիմնախնդիրների լուծման խնդրանքով գյուղի բնակիչները հունիսի 21-ին դիմել էին գամգեբելի Գագիկ Ղարսլյանին, ով իր հերթին խոստացավ լուծում տալ բարձրացված խնդիրներին:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված նյութում.
Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Ժորա Կարապետյանը