
Այսօր՝ մարտի 5-ին NOR ռադիոկայանը մսի խանութներից տեղեկացավ թե որքան արժե խոզի և տավարի միսը։
Ինչպես նշեցին մսավաճառները՝ երկու ամսվա կտրվածքով մսի գները անփոփոխ են։
Խոզի փափուկ միսն արժե 22 լարի:
Խոզի ոսկրոտ միսն արժե 18 լարի:
Տավարի փափուկ միսն արժե 25 լարի:
Տավարի ոսկրոտ միսն արժե 20 լարի:
Ինչպես տեղյակ ենք Վրաստանում ամեն ինչ թանկացել է: Տնական արտադրության մսի գինը մնացել է անփոփոխ։ Կա կարծրատիպ, որ Նոր տարվա շեմին ամեն ինչ թանկանում է, սակայն այժմ մսի գների պատկերը նույնն է։
Ինչ արժե խոզի և տավարի միսը Նինոծմինդայում Նոր տարվա շեմին