Իվանիշվիլին մեկնել է Ադրբեջան

Իվանիշվիլին մեկնել է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որի ընթացքում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է 1news.az-ը։
Նոյեմբերին նա մեկնել էր Բրյուսել։ Հարևան երկրներից առաջին այցը կատարվում է Ադրբեջան, այնուհետ նա կայցելի Հայաստան և Թուրքիա։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, Իվանիշվիլիին ուղեկցում են ԱԳ, էներգետիկայի, սփյուռքի հարցերով նախարարները։
Ինչպես սպասվում է, ուշադրության կենտրոնում կլինեն ադրբեջանական գազի մատակարարմանն ու սակագնին առնչվող հարցերը, ինչպես նաև Ադրբեջան- Վրաստան- Թուրքիա երկաթգծի կառուցման նախագիծը, որի շինարարությունը կավարտվի 2013-ին։Ի դեպ, այս հարցով Թբիլիսին որոշակի մտավախություններ ունի. իշխանությունները կարծում են, որ նոր մագիստրալը վնաս կհասցնի բեռնափոխադրումներ իրականացնող Փոթի և Բաթումի նավահանգիստներին։news.am



Opinion, pooling and voting