Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը Նինոծմինդայում

Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի շնորհանդեսը Նինոծմինդայում

Հունիսի 22-ին Նինոծմինդայի մունիցպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ ՛՛Գործելով միասին՛՛ ժողովածուի շնորհանդեսը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության մասին:

՛՛Գործելով միասին՛՛ ժողովածուն հանդիսանում է այն նախագծի բաղադրիչներից մեկը, որը ֆինանսական աջակցություն է ստանում գերմանական «DVV International» կազմակերպության կողմից: Նախագծի նպատակն է Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ուղիներ փնտրել երկու հակադիր կողմերի միջև համագործակցություն հաստատելու, ճշմարտությունը բարձրաձայնելու և միմյանց ճանաչելու Հայաստանի, Թուրքիայի և Գերմանիայի երիտասարդների երկխոսության շնորհիվ:

Ժողովածուն տպագրված է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և թուրքերեն: Ժողովածուի գաղափարի հեղինակ Մաթիաս Քլինգենբերգի խոսքերի համաձայն՝ յուրաքանչյուր բառ համաձայնեցված է երկու կողմից էլ, ինչը շատ դժվար գործընթաց է եղել: Այս ժողովածուի շարունակությունը լինելու է «Զրուցելով միմյանց հետ» խորագիրը կրող գրքի տպագրումը և հայ և թուրք երիտասարդների միջև համագործակցության զարգացումը:

Մանրամասների մասին մեզ պատմեց ժողովածուի գաղափարի հեղինակ և գերմանական «DVV International» կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Մաթիաս Քլինգենբերգը.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting