
Բաքվի Նիզամի շրջանի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) 112 թեժ գծին հաղորդագրություն է ստացվել նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական հրշեջ ծառայության ուժերը։ Գործարանի տարածք են կանչվել նաև ոստիկանության աշխատակիցներ։ Բացի այդ՝ շտապօգնության երեք խումբ է ուղարկվել նավթավերամշակման գործարան։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: