
Լեհաստանը սկսել է Վրաստանի քաղաքացիների արտաքսումը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեսանյութ է հրապարակել սոցցանցերում։
Լեհաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ «կառավարությունը փաստացի վերացնում է վրացական ավազակախմբերը»։
Անցած ամսվա վերջին հայտնի դարձավ, որ Լեհաստանում օրենքը խախտած Վրաստանի քաղաքացիները կարտաքսվեն երկրից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այն ժամանակ հայտարարեց, որ Լեհաստանում կալանավորված օտարերկրյա հանցագործների արտաքսումը իրենց ծագման երկրներ, այդ թվում՝ Վրաստան, տեղի կունենա մարտի առաջին շաբաթվա ընթացքում։
Լեհաստանի կառավարությունը պնդում է, որ դրանք «հանցագործներ են, ովքեր Լեհաստանում ապրելու միջոց են գտել՝ խախտելով օրենքը»։ tv9news.ge