«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակում հանդիպումները ավարտվել են, գումարի ծախսման հարցը դեռ քննարկման փուլում է

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակում հանդիպումները ավարտվել են, գումարի ծախսման հարցը դեռ քննարկման փուլում է

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել են «Աջակցություն գյուղին» ծրագրով հանդիպումները։ Պարզելու համար թե ինչ ծրագրի վրա կծախսվի գյուղերին նախատեսված գումարը, NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժին։

Այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ տարբեր գյուղերում առաջարկվել և քննարկվել են մի քանի տարբերակներ, հստակ ցուցակ դեռ չունեն, սակայն մի քանի օրից արդեն կունենան տեղեկություն, թե ինչ են անելու և ինչի վրա են ծախսվելու նախատեսված գումարները։

Նշենք, որ 2025 թվականին «Աջակցություն գյուղին» ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 444 հազար լարի։

Ենթակառուցվածքների բաժնից մեզ ասացին, որ դեռ որոշված չէ ինչի վրա կծախսվի գումարը, սակայն իրավասու են այն բաշխել հետևյալ աշխատանքների վրա՝ ջրամատակարարման համակարգերի, դպրոցների, շրջակա տարածքի բարեկարգման համար։

Հիշեցնենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները մեկնակել էին փետրվարի 6-ից։

NOR ռադիոկայանը հետագա նյութերում կանդրադառնա կատարվելիք աշխատանքներին։