
Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոցում արտառոց դեպք է տեղի ունեցել․ Factor.am-ը տեղեկություն է ստացել, որ աշակերտ է ընկել դպրոցի երրորդ հարկից։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ոստիկանները։ Դպրոցի բակում հավաքված ծնողները Factor.am-ին փոխանցեցին, որ երեխան իրեն նետել է դասարանի պատշգամբից։
Բակում հավաքված երեխաներն էլ խոսում էին, որ 7-րդ դասարանի աշակերտը մոտենալով բաց պատշգամբին դասարանում ասել է, թե պատուհանը փակում է, սակայն կանգնել է և իրեն ցած նետել երորդ հարկից։ Այս կամ այն վարկածի պաշտոնական հաստատում չկա։ Դպրոցից մեզ փոխանցեցին, որ երեխայի առողջական վիճակի և դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնել չեն կարող։
ՆԳՆ լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ավելի ուշ կտեղեկացնեն դպրոցում երեխայի ընկնելու դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման մասին։ Թե որտեղ է հիմա երեխան և ինպես է նրա առողջական վիճակը մեզ իմանալ չհաջողվեց։ Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ անհատական դեպքերի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © factor.am