Ճոճաշենում բաց ջրհորի խնդիրը լուծված է

Ճոճաշենում բաց ջրհորի խնդիրը լուծված է

Երեկ ահազանգ ստացանք Նինոծմինդայի բնակիչներից մեկից, ով խնդրեց լուսաբանել, որ Ճոճաշենում դպրոցից տուն վերադառնալիս իր 10 տարեկան երեխան ընկել էր բաց ջրհորի մեջ։ Բարեբախտաբար պատահարը լավ ավարտ էր ունեցել։ Նյութը հրապարակումից հետ մեծ արձագանք ունեցավ սոց ցանցերում։

Այսօր՝ մարտի 7-ին «Georgia Building Group» ընկերությունը տեղեկացրեց NOR ռադիոկայանին՝ լուսաբանելու համար, որ նրանք այս պահին միջոցներ են ձեռնարկում փակելու բաց ջրհորը։ Մենք տեղում ականատես եղանք նրանց կատարած աշխատանքին։ Տեղում աշխատում էին երկու տեխնիկա, որոնք ջրհորը փակեցին ավազով։

Մենք կապ հաստատեցինք «Georgia Building Group» ընկերության տնօրեն՝ Նոդար Մգելաձեի հետ։ Նա մեզ հայտնեց, որ այդ ջրհորը բաց է եղել մոտ 1-2 ամիս։ Այնտեղ եղել են զգուշացման նշաններ, սակայն ձնաբքի պատճառով հայտնի չէ, թե ուր են անհետացել արգելափակող նշանները։ Այժմ ջրհորը փակված է և երթևեկության համար վտանգ չի հանդիսանում։


Ճոճաշենում ապրող բնակիչը NOR ռադիոկայանին պատմեց դեպքի մասին

Radio NOR · Բնակիչը դեպքի մասին է խոսում

Կարդացեք նախորդ նյութը

Նինոծմինդայում 10 տարեկան երեխան ընկել է բաց ջրհորը