
Մարտի 7-ին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի բակում տեղի ունեցավ «Ձյունե քանդակներ» մրցույթը, որին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 դպրոցի աշակերտները, Գանձա գյուղի երկու դպրոցը, Օրոջալարի, Մեծ Խանչալիի, Գոնդուրայի, Հեշտիայի թիվ 1 դպրոցները ։
Մրցույթի մասնակիցները մի քանի ժամ ձյունից ֆիգուրներ էին քանդակում՝ ընտրելով անհատական առաջադրանքներ։ Ձյան պատկերներ ստեղծելու համար օգտագործում էին բահեր, ներկեր և դույլեր։ Երեխաները ստեղծեցին ձյունե ֆիգուրներ՝ «Ծաղկավաճառ Կարաբալան», «Մայրություն», «Խաղաղություն» խորհրդանշող , «Հրաբխի», Օձի», «Խինկալիի», «Ծառին փաթաթված օձի», «Մինիոնի», «Պինգվինի» տեսքով։
Առաջին տեղը զբաղեցրին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտները՝ «Կարաբալա» ձյունե քանդակով, երկրորդը՝ Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտները՝ «Խաղաղություն» խորհրդանշող քանդակով, իսկ երրորդը՝ Փոքր Խանչալիի դպրոցի աշակերտները՝ «Մայրության» ձյունե քանդակով։
Բոլոր մասնակիցները մրցույթի ավարտին արժանացան նվերների, իսկ հաղթող մասնակիցները պագևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով։
Երեխաները անհավանական երևակայություն և ստեղծագործական ունակություններ դրսևորեցին իրենց ձյունե ֆիգուրները ստեղծելիս: Դպրոցի մասնակիցների միջև ձյան պատկերներ ստեղծելու մրցույթը երեխաների համար հիանալի հնարավորություն է ցույց տալու իրենց ստեղծագործական ունակությունները և ցուցադրելու նյութերի հետ աշխատելու իրենց հմտությունները: Այն նաև խթանում է թիմային ոգին և համագործակցությունը մասնակիցների միջև:
Մրցույթին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, քաղաքապետարանի Սպորտի, մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը և այլոք։
Մանրամասները աուդիոնյութում․
Դիտել նաև տեսանյութը․