Նինոծմինդա քաղաքի կենտրոնական Հովսեփյան և Ազատության փողոցների մայթեզրերի ջրահեռացման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում:
Բանն այն է, որ շինաշխատանքներ իրականացնելիս ջրահեռացման խողովակները կառուցապատվել են անորակ բետոնե ծածկույթով, ինչը դրանց քանդման
պատճառ է դարձել:
Ջրահեռացման առուները խցանված են, իսկ անձրևաջրերը հավաքվում լցվում են բնակիչների հողամասերը կամ հոսում դեպի քաղաքի կենտրոնական մաս:
Վերջին տարիներին մայթեզրերի բետոնե ծածկույթները էլ ավելի են քայքայվել:
Բնակիչներն իրենց մտահոգությունն են հայտնում, որ գիշերը մայթի վրայով քայլելիս հնարավոր է ընկնել ջրատար առվի մեջ:
Ռադիո Նորը այս խնդրի մասին քանիցս բաձրաձայնել է, սակայն երկու տարի է ոչ մի քայլ չի ձեռնարկվում դիա լուծման ուղղությամբ:
Այս ճանապարհները սպասարկում է “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 6-ին մենք կապվել էինք ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, ով մեզ պատասխանել էր, որ խնդրին լուծում կտրվի:
Այնինչ այն մինչ օրս մնացել է չլուծված:
Անահիտ Զալալյան