Ռուսաստանի Դաշնության Իվանտեևկա քաղաքում երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց ծնունդով Փոքր Արագյալից Սայաթ-Հարություն Վարդգեսի Ծառուկյանը՝ ծնված 1963 թվականի Օգոստոսի 17-ին:
Հարությունին բոլորը ճանաչել են Սայաթ անունով, նա շատ մեծ հայրենասեր ու ազգասեր մարդ էր։ Սայաթ Ծառուկյանը Ջավախքի մեծահամբավ զավակ է,նա հավերժ կմնա Ջավախքի հայության պատմության էջերում, նրա մասին միշտ կհուշեն Փոքր Արագյալ գյուղում նրա մտահաղացմամբ ու հովանավորությամբ կառուցած հուշարձանները, ինչի համար նա պարգեատրվել է ոսկե մեդալով, Ջավախքի հայերի կողմից։
Նա իր կարողությունից միշտ բաժին է հանել բարեգործությունների ու հովանավորությունների համար։
Սայաթ Ծառուկյան հայի անունը միշտ վառ կմնա Ջավախքի ,իր ծանոթների,հարազատների ու համագյուղացիների սրտում։
Նրա հուղարկավորությունը կկայանա մարտի 11-ին Փոքր Արագյալ գյուղում։