
Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է տաք և չոր եղանակ։
Թբիլիսիում սպասվում է պարզ եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան տաքություն։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +12 աստիճան։