
Ֆլորիդայի վայրի բնության արգելոցում ալիգատորը կծել է կնոջը նավով շրջելու ժամանակ: Այս մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Ֆլորիդայում ալիգատորը կծել է կնոջ արմունկը, երբ նա նավով զբոսնելիս է եղել»,- հայտնում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Հեռուսատաալիքը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Tiger Creek Animal Sanctuary-ում: