
Բողոքի 100-րդ օրը Թբիլիսիում: Վրաստանի այլ քաղաքներում նույնպես բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանց մասնակիցները շարունակում են պահանջել նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ հանրահավաքներում բերման ենթարկվածների ազատ արձակում։
Մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվել են տարբեր վայրերում, որից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։ Ռուսթավելի պողոտան կրկին փակ է.
«Անարդար դատավարություն, վախեցե՛ք ժողովրդի իշխանությունից», «Պայքար մինչև վերջ», վանկարկում են ցուցարարները։
Բողոքի ցույցերը տեղի են ունենում նաև Բաթումիում, Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում, Ախալցխայում, Թելավիում, Չխորոցկուում և Ախմետայում։ sovanews.ge