
NOR ռադիոկայանի լուսաբանելուց հետո, այսօր` մարտի 8-ին, նկատեցինք, որ Ժդանովական գյուղի մուտքի մոտ խորը փոսերի վրա ժամանակավոր լցոնման աշխատանքներ են իրականացվել։
Մենք օրերս լուսաբանել էինք, որ Ժդանովական գյուղի մուտքի մոտ միջպետական նշանակության ճանապարհը դարձել էր միակողմանի։ Տասնյակ մեքենաներ են կոտրվել այդ հատվածում։
Սամեբա և Եֆրեմովկա գյուղերի ներկայացուցիչ Պետրոս Թամասյանը այդ հատվածում զգուշացման միջոցներ էր ձեռնարկել՝ տեղադրելով անվադողեր, շշեր և ժապավեններ, զգուշացնելու վարորդներին, որ չկոտրեն մեքենաները։
Հավելենք, որ NOR ռադիոկայանը խնդրի առնչությամբ մարտի 6-ին դիմել էր ճանապարհային վարչություն և ներկայացրել իրավիճակը։
Այժմ
Կարդացեք նախորդ նյութը
Զգուշացե՛ք։ Ժդանովականի մոտ ճանապարհը տանում է ուղիղ վերանորոգման կետ