
Մարտի 9-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում տեղի ունեցավ «Պարատոն» փառատոնը։
Փառատոնին մասնակցում էին Նիոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցիխեի մունիցիպալիտետների պարային խմբերի, ինչպես նաև Գյումրիի «Հրայրք» ավանդական պարի խումբը և Երևանի կոնսերվատորիայի սաները, ովքեր հանդես եկան երգերով։ Փառատոնին ներկա էին պաշտոնատար անձիք և պարուսույց Նասլետ Քեյանի գործընկերները։
NOR ռադիոկայանի հետ զրույցում պարուսույց Նասլետ Քեյանը նշեց, որ «Պարատոն» (պարի տոն) փառատոնը Վաչիանում ամեն տարի այս օրերին է տեղի ունենում։ Այս փառատոնը գյուղում կազմակերպելը պարուսույցի համար ունի իր բուն նպատակը, որպեսզի մշակույթը զարգանա գյուղերում։ «Ես իմ ընկերներին բացատրում եմ, որ դուք քաղաքի մշակույթի տներ և այլ միջոցառումների միշտ գնում եք, իսկ քաղաքացին գյուղ չի գա և գյուղի կյանքը, գյուղի ապրելակերպը չգիտի, դրա համար ես բոլորին հրավիրել եմ գյուղ»,- իր խոսքում նշում է Քեյանը։
Մեզ հետ զրույցում Նասլետ Քեյանը նաև նշեց, որ երեխաների ոգևորվածությունը շատ մեծ է և նոր սերունդը ավելի շատ է պարով զբաղվում և պարի ասպարեզում մի մեծ խնդիր կա՝ տղա սաները քիչ են և դա միակ խնդիրն է այս բնագավառում։
«Դժվարությունները ես մեծ սիրով եմ հաղթահարում, ինչքան շատ դժվարություններ լինեն իմ մոտ, այնքան հեշտ է աշխատելը»,- նշեց Նասլետ Քեյանը և հավելեց, որ առանց դժվարության աշխատանք չի լինի, ամեն քայլափոխի դժվարություն կա։
Մենք զրույց ունեցանք Ախալցիխեի «Նաիրի» պարային համույթի ղեկավար Հակոբ Սաֆարյանի հետ:
Լսեք ասուդիոնյութը.
NOR ռադիոկայանը զրույց ունեցավ նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի վրացական ժողովրդական «Մուրջի» անսամբլի պարուսույց Գիորգի Մետրևելիի հետ, ով նշեց որ ունեն բարձր տրամադրություն, քանի որ մասնակցում են Վաչիանում անցկացվող փառատոնին։ Ողջունելի է, որ գյուղում կայանում է այսպիսի փառատոն, քանի որ գյուղում հազվադեպ է իրականացվում այսպիսի ակտիվություններ և կարևոր է, որ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեն մշակութային միջոցառումները:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Նասլետ Քեյանին կազմակերպելու համար, շնորհակալություն հրավերի համար և մեզ համար մեծ պատիվ է այսօր այստեղ հյուր գալը և մասնակցելը այս փառատոնին, բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն»,- նշեց Գիորգի Մետրևելին։
ՖՈՏՈՇԱՐՔ